|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արեւմտյան երկրները շարունակում են ռազմականացնել Ուկրաինան՝ այնտեղ ուղարկելով զենք ու զինյալներ. «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինան զենք է հավաքում. խոսքն ուղղակի առաքումների, ապագայի պայմանագրերի մասին է, և, ինչպես տեսնում եք, դրանք, ընդհանուր առմամբ, բազմամիլիոնանոց պայմանագրեր են: Խոսքը նաև հրահանգիչների անվան տակ զինյալներ ուղարկելու մասին է»,- բացատրել է նա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ Վաշինգտոնը 2014 թվականից ի վեր ավելի քան 2,5 միլիարդ դոլար է հատկացրել ուկրաինական բանակին՝ որպես աջակցություն։
Այս շաբաթ, ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի, Կիևը պետք է ստանար փոքր զենք և զինամթերք Միացյալ Նահանգներից, դա նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված՝ 60 միլիոն դոլարի մատակարարումի վերջին մասն է: 2022 թվականի ամերիկյան պաշտպանական բյուջեի նախագծով՝ Ուկրաինային, որպես ռազմական օգնություն, տրամադրվելու է 300 միլիոն դոլար։
Բացի դրանից՝ դեկտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը 31 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։