|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը քննող քննչական խումբը կենտրոնացել է այն վարկածի վրա, որը կապված է «ուկրաինական հետքի» հետ. գրում է Известия-ն:
Քննիչները չեն բացառում, որ Նեմցովին կարող են սպանած լինել ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերով: Իսկ սպանության կազմակերպիչներ կարող էին դառնալ Ջոհար Դուդաևի գումարտակից չեչեն զինյալներ: Գումարտակը Ուկրաինայի արևելքում կռվում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների դեմ:
Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ Նեմցովի սպանության կազմակերպիչները կարող են լինել այդ ստորաբաժանման ներկայիս հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատրաստվող մահափորձի գործով դերակատար Ադամ Օսմաևն ու նրա կինը՝ Ամինա Օկուևան:
Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի համաձայն՝ ռուս ընդդիմադիրի սպանությունը վարկաբեկելու էր Ռուսաստանի կառավարությանն ու ապակայունացնելու էր իրավիճակը երկրում: