|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիան ավելի քան 100 էլիտար հատուկջոկատային է ուղարկել Ուկրաինա՝ ծառայելու որպես ռազմական խորհրդատուներ և ուկրաինական հատուկ ջոկատայինններ պատրաստողներ:
Ըստ Mirror-ի բրիտանական հրատարակության՝ պաշտոնական Լոնդոնը որոշել է էլիտար հատուկջոկատայիններ ուղարկել Ուկրաինա ռուսական պոտենցիալ ներխուժման «անմիջական վտանգի» պատճառով։
Պարբերականի համաձայն՝ Ռուսաստանից եկող սպառնալիքը խիստ անհանգստացնում է ՆԱՏՕ-ի երկրներին։
Իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Բանակցությունների ընթացքում կողմերը որոշել են, որ Դաշինքի արևելյան թևի երկրները պետք է լիովին պաշտպանված լինեն «ռուսական վնասակար գործողություններից»։ Դրա պատճառով Ուկրաինա է ուղարկվել բրիտանական էլիտար հատուկ նշանակության ջոկատների ավելի քան 100 մարտիկ։
«Բրիտանական հատուկջոկատայիններ են ուղարկվել տարածաշրջան՝ օգնելու և խորհրդակցելու ուկրաինացի զինվորականների հետ։ Նրանք ունեն հմտությունների լայն շրջանակ, որոնք, անկասկած, օգտակար կլինեն Ուկրաինայի զինված ուժերին»,- նշում է պարբերականը։