|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (WarGonzo) իր թելեգրամյան էջում գրում է.
«Պակիստանից և Աֆղանստանից երկու խմբաքանակ զինյալներ կտեղափոխվեն Ադրբեջան: Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo-ի աղբյուրները, հենց նրանք, ովքեր առաջինը պատմեցին Սիրիայում եղած վարձկանների՝ Ադրբեջանում գտնվելու մասին: Արդյունքում` տեղեկատվությունը հաստատվեց:
Այսպիսով` ԱՀԾ-ի ղեկավար Նարիշկինի`տեղեկատվության հետ կապված հայտարարությունից բացի, նրանք հաստատում են հետևյալը` բացի սիրիացի «ջիհադականներից», ղարաբաղյան ճակատում գործողության համար Բաքուն պատրաստվում է Կենտրոնական Ասիայից ներգրավել մինչև 1000 գրոհային: Խոսքը Պակիստանից և Աֆղանստանից եկած վարձկանների մասին է: Բնականաբար՝ կրոնական արմատականներ:
Մենք @wargonzo-ում չենք կարծում, որ դա զարմանալի է, քանի որ, բացի Թուրքիայից, Բաքուն սերտ ռազմական կապեր ունի Իսլամաբադի հետ: Պակիստանում Ադրբեջանը զենք է գնում, վերապատրաստում ռազմական առանձին մասնագետների:
Իր հերթին, Ստամբուլի մեր աղբյուրը այդ զինյալների տեղափոխումը բացատրում է նրանով, որ ադրբեջանական զինուժը չի կարող հաղթահարել կատաղի, մոտիկից վարվող մարտերը, որոնք երբեմն հասնում են ձեռնամարտի: Մոտիվացիա չկա: Այլ բան են «ջիհադականները», որոնք պատրաստ են զոհվել իրենց արմատական կրոնական համոզմունքների համար:
Բացի այդ` որոշակի տարակարծություններ առաջացան Ալիևի ու Էրդողանի միջև. Ալիևը չկատարեց Թուրքիայի նախագահին տված խոստումը՝ կայծակնային պատերազմով ավարտել պատերազմը», - գրում է ռուս լրագրողը: