Ա՜յ դարանակալող բորենիներ...
Ամիսներ շարունակ կտտանքների ենթարկեցիք էս հազվագյուտ մարդուն։ Մի՞թե նիկոլի հանձնարարականը թանկ է ու բարձր մարդկային խղճից, պրոֆեսիոնալիզմից, օրենքից, ձեր հարազատների աչքերի մեջ մաքուր նալելու հանգստությունից, ծանրացած սրտով ու կեղեքող մտքերով բարձին հանդիպելու ամոթից, պատմության մեջ եղկելի էջեր լցնելու հեռանկարից․․․
Չ՜է, ի՜նչ խիղճ, ի՜նչ ամոթ, ի՜նչ բարոյականություն։ Ձերն ամեն գնով ջրի երեսին մնալն է, ձերը երեսուն արծաթն է, ձերը պատմության աղբամանն է․․․
Տեսնե՞ս Բայդենի ժողովրդավարական հավաքին նիկոլն իր ո՞ր հաջողություններով էր հպարտանում՝ մուրճով ընտրարշավո՞վ, քաղբանտարկյալներո՞վ, ՏԻՄ ընտրություններին հաջորդած քրեական գործերո՞վ, Ալենի 90մլն-անոց մեքենայո՞վ, դատական իշխանությունն ուզուրպացնող ակցիաներո՞վ, ՍԴ-ն շրջապատելով, խորհրդարանական ծեծուջարդով, բիզնեսից տարանջատված ԱԺ-ով, ԶԼՄ-ների դեմ արշավանքով, ԲՈՒՀ-երի զավթումո՞վ, ԱԺ-ում բնկլած կալաշնիկավոր ՊՊԾ գնդո՞վ, սեռական հայհոյանքներով ու բռնությամբ առատ քարոզարշավով, գուցե՞ Արցախը հանձնելով, գերիներին դատելով, հատված բոլոր կարմիր գծերով ու տոտալ ամտարբերության մատնված, ամորֆ հասարակությամբ․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր