Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը անդրադարձավ ԱԱԾ կողմից օրեր առաջ արձանագրված կոռուպցիոն սկանդալին, որի արդյունքում պաշտոնյաներ են ձերբակալվել, մասնավորապես` ԲՍՓ պետ Արմեն Սողոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ԲՍՓ նախկին պետ Միշա Վանյանը, որի մոտ չարաշահումներ էին հայտնաբերվել, միայն աշխատանքից ազատվեց, մինչդեռ Արմեն Սողոյանը, որին բոլորը համարել են պարկեշտ պաշտոնյա, ձերբակալվում է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այս պահին զերծ է մնալու գնահատականներից, քանի որ գործը իրավապահ մարմիններն են քննում:
«Երբ պարոն Սողոյանին առաջարկեցի աշխատանքի անցնել այս համակարգում, երկու կարևոր խնդիր էինք ամրագրել` համակարգը պետք է մաքրել այն բոլոր երևույթներից, որոնք դրսևորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում, և որոնց վերաբերյալ անընդհատ հնչել են մտահոգություններ ու խնդիրներ: Բայց երբ առարկայական որևէ դեպքի մասին է խոսվել, երբևէ չի նշվել անուն-ազգանուն, որպեսզի հնարավոր լինի ձերբազատվել: Ես շատ բարձր եմ գնահատում Արմեն Սողոյանի մասնագիտական ու մարդկային որակները: Մենք սկսեցին համակարգային փոփոխություններ` 2014թ սկսած, այդ մոդելը պետք է ներդրվեր հունվարից»,- ասաց նախարարը: