Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր մարդկային կյանքերը զոհաբերվել են հանուն նիկոլի իշխանության, ինչը նշանակում է, որ նա աչքը չի թարթի կրկնակի ավել կյանքեր զոհել և ամբողջ Հայաստանը նվիրել թուրքերին հանուն իր իշխանության:
Նիկոլի համար իշխանությունը կյանք է, իսկ նա իր կյանքը շատ է սիրում, շատ ավելի, քան Հայաստանը, Հայերին, ինձ, քեզ, բոլորիս:
Հետևաբար, նրա համար ամենաթանկ բանը իշխանությունն է:
Նա կկոտորի բոլորիս առանց վարանելու՝ իր հետ միասին մահապարտ դարձնելով նաև ոստիկաններին, զինվորականներին, քրեական տարրերին, իր թիմակիցներին, սովորական մարդկանց:
Նրա դեմ պայքարելիս պետք է սա հաշվի առնել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու և Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար:
Իսկ պետական դավաճանի մեկուսացումն ու իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է համազգային և համաժողովրդական կոնսենսուս:
Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար:
Իսկ նիկոլների գործողություներն ունեն բացառապես մեկ տրամաբանություն. ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը . . .»,- գրել է Ղազինյանը։