Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որքան փչցած երևակայություն պետք է ունենալ, պատվեր կատարող վարձկան լինել կամ լրագրողական էթիկան ու հեղինակությունը ոտնատակ տվող արարած՝ անբարո եզրակացություն անելու և գրելու համար, թե ես չեմ հայտնվել բացակաների թույլատրելի քանակը գերազանցած <<Հայաստան>> դաշինքի 22 պատգամավորների ցանկում, որովհետև ՔՊ-ի «սրտի» ընդդիմադիր պատգամավորն եմ։
Չէ, չարաչար սխալվում եք, թեև, վստահաբար գիտեք՝ որ ո՜չ ճամբարափոխ եմ, ոչ՝ ճկվող, ոչ էլ՝ իմ թիմի որոշումները շրջանցող․ այս էլ 32 տարի դաշնակցական եմ՝ դեռ կուսակցության Հայաստանում չբացահայտվելու տարիներից։
Ինձ համար իմ համոզմունքից, խղճից ու Հայրենիքից թանկ բան չկա։ Ու դաշնակցական եմ հենց սրա համար՝ ծառայելու համար, այդպես ապրելու համար։ / Բացատրելն իսկ մեղք է․․․/
Իսկ չեմ հայտնվել այդ ցանկում, շատ պարզ պատճառով՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին մասնակցությանս օրերին մեր քառօրյաից բացակայությունը հարգելի է համարվել։ Ու դուք դա շատ լավ գիտեք, բայց ձեզ անորակ, դեղին վերնագիր է հարկավոր․․․
Ի դեպ, ոչ միայն իմ բացակայությունն է հարգելի համարվել։ Սա էլ գիտեք․․․
Բայց չմանրանամ, դուք ճղճիմ եք, ձեր արածն էլ լրագրության հետ կապ չունի, ոչ էլ՝ մարդկային որակների հետ․․.