կարևոր
8431 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-27 15:59
Քաղաքական

Դուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ Գալստյան

Դուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ Գալստյան

Աժ պատգամավոր Արթուր Խաչատրյանի կոստյումի օձիքից կախված որոտընդոստը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, 1988 թ. Իջևանում ծնված, փոխգնդապետ Ռուբեն Գրիշայի Դավթյանն է։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Վստահաբար, նրա ցուցումով ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին ոստկանության Հրազդանի բաժին!!!!

Ավելի ուշ Հրազդանի ոստիկանական բաժնում մի քանի սպաներ, երբ արդեն օպերացիան ավարտել էին, երբ ուժի կիրառությամբ՝ ոհմակաբարո, մի քանի խաղաղ ցուցարարների էին տարել բաժին, նեղսրտում էին, թե ինչու չեն սիրում և հարգում ոստիկանությանը։

Խայտառակ, ավելի ճիշտ՝ ողորմելի մի իրողության էլ ես և պատգամավոր Արգիշտի Գևորգյանը ականատեղ եղանք։ Գրեթե երկու ժամ փորձում էինք Կոտայքի մարզի պարեկային ծառայության հրամանատար Սահակյան Արտյոմից և պարեկային ծառայության երկրորդ վաշտի հրամանատար Դավիթ ․․․նիսյանից հասկանալ, թե ինչ հիմքով են հատուկ պահման հարթակ տեղափոխել ՀՀ քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները։ Նախ՝ հրամանատար Սահակյանը մեկնաբանեց, թե մեքենան հետախուզման մեջ է։ Պնդեցինք, որ հիմքերը ներկայացնեն։ Սկզբում պատճառաբանեցին, թե պլանշետ չունեն, հետո՝ ինտերնետ, հետո, որ դա իրենց գործը չի։ Հետո անվերջ զանգեր ղեկավարությանը․․․

Ավելի ուշ մի արձանագրություն ներկայացրին, ըստ որի ՃՈ օրենքի 18 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով տվյալ մեքենան խոչընդոտել է երթևեկությանը։ Երբ առարկեցինք, թե նախ՝ "խոչընդոտը" վերացվել է, հետևաբար՝ ինչու են կալանքի տակ պահում մարդու սեփականությունը, նաև հիշեցրինք, որ որ պնդում էին, թե այն հետախուզման մեջ է, այդ հիմքերը ներկայացրեք։ Էլի ինտերնետ ու պլանշետ չունեին, արձանագրությունն էլ այլ հիմքով էր․․․․ Վաշտի հրամանատար Դավիթը՝ հավանաբար ցուցում ստանալով, արձանագրությունը տարավ, պատի տակ հոդվածի 1-ը գրիչով դարձրեց 3՝ ասելով, որ տպագրական սխալ էր։

Իհարկե, հիմքերը այդպես էլ չներկայացվեցին․․․

Էս պատմութունն այնքան նողկալի է, այնքան ողորմելի, որ ինձ մնում էր երեսներին ասել՝ դուք ոչ միայն օրենքի հետ կապ չունեք, դուք սկի՞ ՏՂԱ չեք!!!!

Հ․Գ Բաժնում մեկ ժամից ավել մնացինք․․․ սուրճ էլ առաջարկեցին, բայց ոնց, ոնց, տղեք, պարոնայք սպաներ՝ դուք չեք զգում, որ թշնամու գործիք եք դարձել․․․մի՞թե ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՈՒ ՊԱՏՎԻՑ թանկ բան կա»։