Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ստեղծված «Ույղուրական դատարանը», որն ուսումնասիրում է Չինաստանի արևելքում չինական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունն ընդդեմ ույղուրների, Չինաստանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ույղուր-թյուրքերի և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության մեջ։ Դատավճիռը հրապարակվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրը։
Դատարանը որոշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միտումնավոր ձգտում է մասամբ ոչնչացնել ույղուր թուրքերին և նրանց կենսակերպը։
Դատական կոլեգիայի նախագահ Ջեֆրի Նիսն ասել է, որ կառավարությունը իրականացրել է զանգվածային կալանքի, ընտանիքների բաժանման, ստերիլիզացման, սեռական բռնության, հարկադիր աշխատանքի և մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման քաղաքականություն:
Նրա խոսքով՝ դատարանը որոշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը նպատակաուղղված ու համակարգված քաղաքականություն է վարել՝ նվազեցնելու համար ծնելիությունը ույղուր թուրքերի շրջանում։ Բացի ցեղասպանությունից, Չինաստանը մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ բռնության, խոշտանգումների և բռնի ստերիլիզացման համար։
Դատարանի վճիռն իրավաբանորեն պարտավորեցնող չէ և ստեղծվել է միջազգային դատարանների միջոցով Չինաստանին արդարադատության ենթարկելու նպատակով։
Հունիսին և սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումներում լսվել են վկաների ու փորձագետների ցուցմունքները, հավաքվել են հարյուրավոր էջեր ապացույցներ: Չինաստանը հրաժարվել է ներկայացուցչին ուղարկել դատական նիստին։
ԱՄՆ պետդեպարտամենտը, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Կանադայի և Նիդերլանդների խորհրդարանները ույղուր-թյուրքերի դեմ Չինաստանի գործողությունները ճանաչել են որպես ցեղասպանություն։