Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի սպանության փորձի մեջ: Այս մասին ինքը՝ Լապշինը, հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ կիրառելու մեջ»,- գրել է նա:
Ըստ բլոգերի՝ Ադրբեջանին պարտավորեցրել են իրեն վճարել 30.000 եվրո փոխհատուցում: Լապշինը շնորհակալություն է հայտնել իր պաշտպանների թիմին աշխատանքի համար:
2016-ի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվեց Ադրբեջանի պահանջով, որը նրան ընդգրկել էր «սև ցուցակում»՝ առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության Արցախ այցելելու համար: Նա յոթ ամիս անցկացրել էր ադրբեջանական բանտում:
Բլոգերը, դատարանում ելույթ ունենալով, հայտնել է, որ ինքը Ղարաբաղում է եղել որպես զբոսաշրջիկ և ղեկավարությունից ոչ մեկի հետ չի հանդիպել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին հրաման է ստորագրել նրա ներման մասին, որից հետո նրան տեղափոխել են Իսրայել: Իսրայել հասնելուն պես Լապշինը հայտարարել է, որ Բաքվի բանտում իրեն ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների են ենթարկել, նա նաև խոսել է խեղդամահությամբ սպանության փորձի մասին: