Իշխանությւոնից հեռացված Սուդանի նախկին նախագահ Օմար Ալ Բաշիրը իրեն մեղավոր է ճանաչելկոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Սուդանի Ալ Ջարիդա թերթին: Հաղորդվում է, որ Ալ Բաշիրը նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ է հնչեցրել, որոնք ևս մեղադրվում են կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Հարցաքնության ընթացքում նախկին նախագահը ճնշված հոգեվիճակում է եղել:
Ավելի վաղ, Ալ Բաշիրի տանը խուզարկության ժամանակ գտնվել է 6 միլիոն եվրո, և խոշոր չափի այլ տարադրամներ: