|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է բանկիր Ռուդոլֆ Էլմերին` աշխարհի հարուստ հաճախորդների բանկային հաշվիների մասին գաղտնի ինֆորմացիան Wikileaks-ին տրամադրելու համար:
Էլմերը ձերբակալվել է դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ անց: Նրան մեղավոր են ճանաչել բանկի տվյալների բազայից ինֆորմացիա գողանալու, շանտաժ անելու եւ գումար շորթելու համար:
Ինչպես նախկինում հաղորդվել էր, Ռուդոլֆ Էլմերը, ով գլխավորել է Julius Baer բանկի Կարիբյան ծովում գտնվող Կայմանյան կղզիներում գործող մասնաճյուղը, հունվարի 19-ին դատարան էր կանչվել` բանկային գաղտնիքը բացահայտելու գործի վերաբերյալ հարցաքննության:
Ինչպես նշված է տվյալ քրեական գործի նյութերում, Էլմերը սպառնացել է բանկի աշխատակազմին եւ գումար է պահանջել` այդ ինֆորմացիան չհրապարակելու դիմաց:
Հիշեցնենք, որ Էլմերը Wikileaks-ին փոխանցել է իր գլխավորած բանկային մասնաճյուղի «հարուստ եւ հայտնի հաճախորդների բանկային գաղտնիքները»: Այդ փաստաթղթերը կարող են բացահայտել այնպիսի կեղծիքներ, որոնք թույլ են տվել տվյալ հարուստ ու հայտնիներին հարկեր վճարելուց խուսափել:
Այս մասին գրում է Associated Press-ը: