|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի Տրոիցկի դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտ ուղևորատար ավտոբուսի և «ԿԱմԱԶ» մակնիշի բեռնատարի բախման գործով. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցվել է. նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ:
Դատավճռում նշվում է, որ Հարությունյանը տեղյակ է եղել «ԿԱմԱԶ»-ի արգելակման համակարգի անսարքության մասին: Հարությունյանը չի կարողացել վերահսկել մեքենան և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչը հանգեցրել է ավտովթարի և զոհերի:
Այժմ դատարանը շարունակում է դատավճռի հրապարակումը, որը կտևի մոտ 6 ժամ:
Երկուշաբթի օրը դատարանը լսել է Հարությունյանի վերջին խոսքը, որում նա ևս մեկ անգամ ներողություն է խնդրել զոհվածների հարազատներից ու տուժածներից:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: