|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել, որով պատժամիջոցներ է սահմանվում որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ։ Ըստ օրինագծի՝ դրա պատճառը երկրում «ույղուր թյուրքերին և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներն են», որոնք ապրում են Սինցզյան-ույղուրական ինքնավար հանրապետությունում։
Սենատոր Մարկո Ռուբիոյի կողմից մշակված օրինագիծը նախատեսում է անհատական պատժամիջոցներ մի քանի չինացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են փոքրամասնությունների իրավունքների համար։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ օրինագիծը ընդունվել էր Սենատում դեռ 2019 թ. նոյեմբերին, բայց այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատը որոշ ուղղումներ էր կատարել և հեղ ուղարկել Սենատ։ Այս անգամ արդեն ՆՊ-ն պետք է քվեարկի օրինագծի օգտին, որից հետո կներկայացվի Թրամփի հաստատմանը։