|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արգենտինական դատարանը Կաթոլիկ եկեղեցուն մեղավոր է ճանաչել 1976-1983 թթ. ռազմական դիկտատուրայի տարիներին իրականացված հանցագործություններին մասնակցելու մեջ. տեղեկացնում է РБК-ն:
Դատարանի որոշումը երկրում արդեն «պատմական» են կնքել:
Դատավճռում նշվում է, որ եկեղեցին աչք է փակել կատարվող հանցագործությունների վրա, երբեմն նաեւ համագործել է զինծառայողների հետ, երբ խոսք է գնացել առաջադեմ հոգեւորականներին վերացնելու մասին: Դատավորն առանձնահատուկ նշել է, որ եկեղեցին այսօր էլ հրաժարվում է ճանաչել այն տարիների հանցագործությունները:
Դատարանը նաեւ երկարաժամկետ բանտարկության է դատապարտել արգենտինական բանակի 3 նախկին սպաների 1976 թվականին երկու ընդդիմադիր տրամադրված հոգեւորականների սպանության համար: