կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 12:42
Հասարակություն

Հանրակրթության ոլորտում սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամն ուղղվեց պահուստային ֆոնդ

Հանրակրթության ոլորտում սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամն ուղղվեց պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում որոշեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հերթական նախագծով հիմնական մասնագիտացված հանրակրթության բնագավառում սովորողների թվի կրճատման հետևանքով խնայված 203 մլն դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը:

Որոշման նախագծի մեջ ասվում է. «2021 թվականի պետական բյուջեի «1146 Հանրակրթության ծրագիր» բյուջետային ծրագրի «11011 Հիմնական մասնագիտացված հանրակրթություն» միջոցառման շրջանակներում առաջացած տնտեսումը պայմանավորված  է սովորողների միջին տարեկան թվի նվազմամբ: