|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Կառավարությունը հենց սկզբից պետք է ընդառաջ գնար հղիներին. անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Փոփոխությունը տեղին էր եւ ժամանակին, բայց լավ կլիներ, որ բանը դրան չհասներ»,- ասաց նա` հավելելով. «Չպետք է սպասել ժողովրդական հուզումների, մարդկանց պահանջներին պետք է ընդառաջ գնալ ի սկզբանե»:
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 27-ին ընդունված եւ դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած այս օրենքն առաջացրել էր ապագա մայրերի դժգոհությունը, ինչից հետո կառավարությունն անհետաձգելի կերպով ԱԺ էր ներկայացրել այն ու օրենքին տվել հետադարձ ուժ: