|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է վերաբաշխում կատարել բյուջեում: Նա նշեց, որ եղել է վարչապետի հանձնարարություն, որ հստակեցվի 2015-ին դպրոցներում սովորող աշակերտների թիվը: Մինչ այդ 2015թ. բյուջեի նախագծում աշակերտների թիվը նախատեսվել է 349 հազար, սակայն, հիմք ընդունելով ԿԳ, մարզպետարանների և քաղաքապետարանի կողմից ներկայացված տվյալները, սովորողների իրական թիվը կազմել է 343 հազար: Դրա հետ կապված տնտեսվել է 1 միլիարդ 40 միլիոն դրամ, որը որոշվել է ուղղել կառավարության պահուստային ֆոնդ: