|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղը կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կներկայացնի Վայքի ու Եղեգնաձորի պետական վարժարանները վերակազմակերպելու հարցը:
Վարժարանների վերակազմակերպումը ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազմամբ ու ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ է պայմանավորված:
Խնդիրն այն է, որ Վայքի ավագ դպրոցում սովորում է 143 աշակերտ, սակայն դպրոցն ունի 5 մասնաշենք և նախատեսված է 400 աշակերտի համար։ Վայքում գործում է նաև տեղի վարժարանը, որտեղ սովորում է 50 աշակերտ: Եղեգնաձորի պետական վարժարանում էլ սովորում է 58 աշակերտ, իսկ տեղի ավագ դպրոցում /որը նախատեսված է 464 աշակերտի համար` 204 աշակերտ: ԿԳ նախարարն առաջարկում է ավագ դպրոցները միացնել վարժարաններին, ինչի արդյունքում աշակերտների բնականոն ուսումնական գործընթացը կկազմակերպվի առավել արդյունավետ, ինչն էլ իր հերթին կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակների հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /աշակերտների թվի փոփոխություն/:
Բացի այդ` կվերակազմակերպվեն նաև Գյումրու թիվ 23 հիմնական և թիվ 42 ավագ դպրոցները, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի վարժարանը կմիանա Բերդի ավագ դպրոցին: