|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այլևս անառարկելի է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երևույթներ բավարար գիտելիքների բացակայության, իրավագիտակցության ու ընկալումների, արժեհամակարգի բացասական փոփոխությունների հետևանք են: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը.
«Մենք անընդհատ փորձում ենք վերացնել հետևանքները, մինչդեռ պատճառը շարունակում է պահպանվել և անընդհատ նոր խնդիրներ ծնել:
Այս ամենը պարտադրում է ամեն ինչ սկսել ամենաառաջնային օղակից՝ մարդ ու հասարակություն կրթելու, դաստիարակելու նոր մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ:
Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները, այն ներառելու է ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան փորձագիտական ներուժը: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է լինի բարեփոխումների այն արդի ու բազմաբովանդակ ծրագիրը, որի հենքի վրա պետք է կառուցվի վաղվա հանրակրթությունը:
Հանձնաժողովի կազմի մասին կհայտնվի լրացուցիչ՝ ձևավորման աշխատանքներն ավարտելուց հետո»: