|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիան վերջին ժամերին տասնյակ միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիա. դեկտեմբերի 6-ին հայտնում է սիրիական արաբական SANA գործակալությունը։
Բաբ ալ Հավա սահմանային անցակետով Սիրիա է ժամանել լոգիստիկ սարքավորումներով, զինամթերքով, զենքով և ցեմենտի բլոկներով շարասյուն։ Այս ամենը նախատեսված է Իդլիբ նահանգի Ջեբալ ալ Զավիա շրջանի ահաբեկիչների համար։
Հիշեցնենք, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ` համագործակցելով վարձկան ահաբեկիչների հետ: