Ադրբեջանը կարող է հետաքրքրվել վրացական զինտեխնիկա գնելու հնարավորությամբ
Ադրբեջանը կարող է հետաքրքրվել վրացական զինտեխնիկա գնելու հնարավորությամբ։ Այդ մասին իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով երկօրյա այցով գտնվում է Վրաստանում. հայտնում է apsny.ge-ն:
Հասանովի խոսքով՝ ինքը կայցելի «Դելտա» ձեռնարկություն, որը ռազմական տեխնիկա է արտադրում, և կծանոթանա արտադրանքին։