|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի խոսնակ Ահմեթ Հաֆիզը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչ «Մուսուլման եղբայրներին»: Եգիպտոսում տեղի ունեցած Եվրամիություն-Արաբական պետությունների լիգա գագաթնաժողովից հետո, թեժացած թուրք-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն անելով, Հաֆիզն անդրադարձել է նաև Թուրքիայի քաղբանտարկյալներին` նշելով, որ նրանց թիվը հասնում է 70 հազարի, 175 լրագրող ձերբակալված է և 130 հազար մարդ այլակարծության համար ազատվել է աշխատանքից: «Այս բոլոր թվերը ստվեր են գցում Էրդողանի ասածների ճշմարտացիության վրա»,- ըստ haberler.com կայքի` ասել է նա:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը քննադատել էր գագաթնաժողովը` մասնավորապես նշելով, որ ԵՄ-ն աջակցում է 6 անմեղ երիտասարդներին մահապատժի ենթարկած բռնակալ` Եգիպտոսի նախագահ Աբդուլֆեթթահ ալ Սիսիին: