|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից Քիլիս շրջանում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ օրերս Քիլիս են ուղարկվել «Ֆըրթնա» տեսակի հաուբից հրանոթներ, զրահապատ մեքենաներ և հրամանատարական միավորումներ: Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ զինտեխնիկան և զինանձնակազմը միացել են սիրիական Աֆրինին սահմանակից շրջանում տեղակայված թուրքական սահմանային միավորումներին:
Ավելի վաղ թուրքական «Yenisafak» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Թուրքիայի զինուժը Իդլիբից հետո պատրաստվում է հյուսիսից ներխուժել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաք, որը ռազմակավարական կարևորություն ունի պաշտոնական Անկարայի համար: