|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է ԻՊ ահաբեկիչներին Սիրիայից Աֆղանստան տեղափոխելու մեջ. Վենեսուելայի իր պաշտոնակից Ֆելիքս Պլասենսիայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքերը մեջբերում է SonDakika ռեսուրսը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, որն ավտոբուսներով և ինքնաթիռներով Սիրիայից Աֆղանստան է բերել ԻՊ ահաբեկիչներին, նախ՝ Անկարային ինչ-որ բանում կշտամբելուց առաջ, պետք է «իրեն նայի»: Այդ կապակցությամբ Չավուշօղլուն կոչ է արել համագործակցել «Թալիբան»-ի կառավարության հետ՝ ԻՊ-ի ամրապնդումը կանխելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում գտնվող ԻՊ ահաբեկիչներին, որոնք համագործակցում են Թուրքիայի հետ, տեղափոխել էր Լիբիա և Արցախ: