Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիան օգտագործում է Թունիսը սեփական զորքերի համար նյութատեխնիկական բազա ստեղծելու և ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայրերը փոխելու համար։ Այս մասին հայտարարել է Թունիսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սաիդ Ամուգհիբը. հայտնում է «ՌԻԱՖԱՆ» գործակալությունը։
Ամուգհիբը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի և Թունիսի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քաիս Սաիդը համաձայնություն են ձեռք բերել Անկարայի կողմից թունիսյան հողերի, այդ թվում ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ։ Այդ համաձայնությունը թույլ կտա Թուրքիայի ԶՈՒ-ին և ահաբեկիչներին անարգել շարժվել Թունիսի տարածքով, ինչպես նաև իրականացնել զինամթերքի և զրահատեխնիկայի ներկրումներ։
Պաշտոնյան նաև հավելել է, որ Թունիսի համապատասխան դիրքորոշումը բացասական կանդրադառնա Լիբիայի հետ հարաբերությունների վրա։ Ըստ նրա՝ թունիսցի ժողովուրդը արդեն պետք է իր դիրքորոշումը հայտնի իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ չմոռանալով Լիբիայի և Թունիսի եղբայրական և բարեկամական հարաբերությունների մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թունիսի «Արմադա» ավիաբազայից Լիբիայի ուղղությամբ թուրքական մի քանի ԱԹՍ-ներ են թռչել։