| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 13-ի գիշերը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինուժը (TSK) շարունակում է զինտեխնիկա կուտակել տեղանքում. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ սպասվում է, որ Իդլիբ կմտնեն լրացուցիչ ստորաբաժանումներ, ինչպես նաև` ծանր տեխնիկա։
Հայտնի է դարձել, որ Իդլիբում թուրքական ուժերը սկսել են հիմնել դիտորդական կետեր, որոնք կարևոր դեր են խաղալու նահանգում սահմանված «անվտանգության» գոտու շրջանակներում։ Նախատեսվում է Իդլիբի տարբեր շրջաններում հիմնել ավելի քան 10 դիտորդական կետեր։
Թուրքիայի զինուժը տեղակայվելու է Իդլիբի այն վայրերում, որոնք սահմանակից են սիրիական Աֆրին շրջանին, որն էլ այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել, որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ըստ եռակողմ համաձայնության՝ Թուրքիայի բանակը ապահովելու է Իդլիբի անվտանգությունը ներսից, իսկ Ռուսաստանը՝ դրսից։
Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու պատճառներից մեկն այն էր, որ նահանգում լարված դրություն է ստեղծվել, քանի որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում է տարածքն իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա: