կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-27 11:38
Հասարակություն

Արդարության ողջակեզները չեն մոռացվում

Արդարության ողջակեզները չեն մոռացվում

31 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին,աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով՝ Հայ Հեղափոխական Բանակի 20-22 տարեկան անձնազոհ հինգ լիբանանահայ երիտասարդներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված թուրքական դեսպանատունը: Որոշ ժամանակ այն գրավված պահելուց հետո նրանք դիմեցին անձնազոհության և պայթեցրեցին այն:

 

Երիտասարդները նախօրոք տարածած իրենց հայտարարության մեջ նշել էին. «այս քայլը ինքնասպանություն չէ այլ կյանքի նվիրում՝ ազատության զոհասեղանին»:

 

Ամեն տարի հուլիսի 27-ին դաշնակցական երիտասարդները ,«Լիսաբոն 5»-ի հիշատակը վառ պահելու և հասարակությանն իրազեկելու նպատակով, կազմակերպում են հուշ-երեկո` ֆիլմի դիտում, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ:

 

«Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք և մեր իրավունքն է ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերոն վրա: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով». Վաչե Տաղլեան

 

«Ես կուզեմ երիտասարդությանն ըսել, թե երբեք թող չխրտչին, ինչքան ալ թուրքը զորավոր ըլլայ մեզմե ավելի նոր զենքով կամ նոր դիվանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կքալենք: Մեզմե առաջ շատեր քալած են և կը յուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմէ ավելի գործեր պիտի ընեն».Սեդրակ Աճեմյան

 

«Շատ հպարտ եմ,որ հայ ծնած եմ,  որովհետև հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ իմ գործողությամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապես որ կեանքե զատ ամեն ինչի կը նմանվի:Կապրինք ուրիշին տիրապետության տակ,ուրիշի խամախիկներն ենք». Սիմոն Եահնեյան

 

«Կուզեմ, որ իմ ընկերներս, որոնք ինծի հետ մեծցած են, նույն միջավայրեն մեջ մեծցած են, նույն տեղերը յաճախած են, նույն գործերը ըրած են, համազուին այս մեկ կետեն և չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց հայրենիքի, առանց մեր հողերուն ոչ ապագայ կա, ոչ կեանք կայ, ոչ ընտանիք կըլլայ». Արա Քըրճլեան:

 

«Ինչպես որ մեկը կըսե երգը ՝Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Այո մենք խենթեր ենք, բայց չակերտյալ խենթեր: Եկեք, միացեք մեզի: Կը հավատամ, որ կտիրանաք մեր հայրենիքին». Սարգիս Աբրահամյան