|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Միայն մեր կողմից երեք հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ, որոնցից մեկը՝ նրա ներկայացուցիչը եկավ և ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չուներ, փաստացի հերքվեց։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ի պատասխան Yerevan.Today-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության հիմքով մեկ տասնյակից ավելի հարցեր կան, արդյո՞ք զրպարտելը սովորություն է Փաշինյանի մոտ։
«Այլ հայցերից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված ծանոթ չեմ, բայց նկատել եմ, որ ինքը այդքան էլ զգույշ չէ իր արտահայտություններում, երբ խոսքը վերաբերում է այլ անձանց»,- ասաց Ալումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։