Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՎԱՂԸ և բարակող յուրաքանչյուր օրը․
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Իմ խորը համոզմամբ այս օրերին որոշվում է մեր բոլորի՝ որպես հայ ապրելու կյանքի իրավունքը։
Արցախի և Հայաստանի շուրջ ծավալվող դեպքերի, իսկ ավելի ճիշտ՝ Ադրբեջանի ցեղասպանական, սադրիչ ագրեսիայի առնչությամբ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարության նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Այն ուղերձ է միջազգային հանրությանը, նաև կոչ մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին՝ չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։
Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն․ սա աներկբա է։ Դա Արցախին ամբողջությամբ տեր կանգնելու մեր հավաքական հանձնառությունն է։
Նույնքան աներկբա է, որ արցախահայության /մեր բոլորի/ կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Ես դժվարանում եմ հավատալ, որ ՔՊ-ն կմիանա մեր նախաձեռնությանը, բայց մի՞թե ապացուցելու կարիք կա, որ սա մեր բոլորի քաղաքական, բարոյական և ազգային պարտքն է։
Դժվար է հավատալ մի քաղաքական ուժի, որի առաջնորդը հանգիստ է վերաբերում, երբ իրեն թուրք են կոչում։
Երանի ես սխալվեմ, երանի ՔՊ-ն իր մեջ քաջություն և ողջամտություն գտնի՝ կտրելու դավաճանությունների այս շղթան, այս մղձավանջը, անհնարը, անբացատրելին․․․
Էս բեռով ա՞խր ոնց եք ապրում, ապրելու․․․:
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր