Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախատեսվում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որպես պատճառ նշելով Հրազդանի 5-րդ էներգոբլոկի շահագործման և Ատոմակայանի վարկի սպասարկման ծախսերը։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Էլեկտրաէնեգիայի սակագնի այս բարձրացման իրավական հիմքերը, ըստ էության, դրվել է 2013 դեկտեմբերի թվականի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման ժամանակ, այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ապահովել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ իրացումը, սակայն գործարկումից ի վեր, ՋԷԿ-ը աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ է կուտակել, ևս 16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։ Ըստ պայմանավորվածության՝ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան Իսլամական Հանրապետություն: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ։
Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան»։