կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 12:35
Հասարակություն

Ստորագրահավաք` ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման

Ստորագրահավաք` ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման

«Եկե'ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարության, որում կոչ է անում մասնակցել նոյեմբերի 15-ին կայանալիք ստորագրահավաքին` ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման: Հայտարարության մեջ ասված է.

 

«Հարգելի քաղաքացիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի եւ էլէկտրաէնէրգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար, մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց եւ թափանցիկ բոլորի համար։ Դատարանը մերժեց մեր միջնորդությունը՝ պնդելով, որ գազի եւ էլէկտրաէնէրգիայի սակագների վերաբերյալ վեճը իր գնահատականով ձեռք չի բերել հանրային մեծ հնչեղություն։ 

 

Ակնհայտ է, որ այս հարցի հրապարակային դատական ընթացակարգը ի հայտ է բերելու բոլորի համար գազի եւ էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման անհիմն լինելու փաստերը եւ բնականաբար, իշխանությունները ցանկանում են քողարկել այդ փաստերը ու դատարանի վրա ազդելու միջոցով օրինականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անօրինական որոշումը։ Որպեսզի ապացուցել դատավորներ՝ Կարինե Բաղդասարյանին, Կարեն Մաթեւոսյանին, Արծրուն Միրզոյանին, Արման Թովմասյանին եւ Աղասի Դարբինյանին, որ գազի եւ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մտահոգում է ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ հանրությանը, մենք որոշեցինք նախաձեռնել ստորագրահավաք։

 

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար: Անձամբ ստորագրելով պահանջագիրը, մենք հարկադրելու ենք դատարանին կայացնել օրինական որոշում: Թույլ չտանք իշխանությանը յուրացնել մեր ընտանիքների արդար եկամուտը»: