կարևոր
574 դիտում, 7 ժամ առաջ - 2025-12-14 18:02
Հասարակություն

Նարեկ Կարապետյանը հերթով պայթեցնում է ՔՊ-ի ստերը. Սյունիքում մոտ 45 դպրոց են փակում, կրճատում ուսուցչներին

Նարեկ Կարապետյանը հերթով պայթեցնում է ՔՊ-ի ստերը. Սյունիքում մոտ 45 դպրոց են փակում, կրճատում ուսուցչներին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադրաձել է ՔՊ-ական պաշտոնյաների դիտարկումներին, որոնք արձագանքել են «Մեր ձևով» շարժման առաջարկներին։

Առաջինը Կարապետյանն արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Կարապետյանն ուսումնասիրել է ՔՊ-ականի կենսագրությունը, որն աշխատել է խանութերում որպես մարքեթինգի մասնագետ։

«Ամենայն հարգանքով, բայց չեմ կարծում, որ նրա փորձառությունը կարող էր այնպիսին լինել, ինչպիսին է հայկական ամենամեծ ընկերության՝ ամենամեծ ներդրողի ներկայացուցչի փորձառությունը»,- ընդգծել է Կարապետյանը։

Հաջորդը Կարապետյանն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, ով ասել էր, թե իրենք դպրոց չեն փակում։

«Միայն Սյունիքում մոտավոր 45 դպրոց է փակվում»,- հակադարձել է Կարապետյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզպետին՝ Նարեկ Կարապետյանն ասել է, որ Ղուկասյանն այն մարզպետն է, ում կառավարման ժամանակ 45 դպրոց է փակվել։

«Ինչ վերաբերվում է Սյունիքի տեղն իմանալուն՝  ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք՝ մինչև ձեր նշանակվելը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ: