|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բելառուսը ՀԱՊԿ անդամ երկրների դեմ ագրեսիան հավասարեցրել է իրեն ուղղված ռազմական սպառնալիքներին։ Համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում ռազմական անվտանգության և պաշտպանության ապահովման հարցերին վերաբերող օրենսդրական ակտերում՝ հաշվի առնելով նորացված ռազմական դոկտրինի դրույթները։
Մասնավորապես ռազմական սպառնալիքների ցանկում ներառված է «Միութենական պետության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության դեմ կատարված զինված ագրեսիայի ակտը որևէ պետության կամ պետությունների կոալիցիայի կողմից» կետը:
Ըստ այդմ` բելառուսական բանակի խնդիրների մեջ է ներառվել հատկացված ուժերն ու ռեսուրսները օգտագործելու մշտական պատրաստականությունը՝ լուծելու համար այն ճգնաժամային իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտությունների բռնկման Բելառուսի կամ դաշնակից պետությունների տարածքում։