|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում կայացած Խաղաղության և վստահության միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում ի թիվս այլ թեմաների քննարկել են նաև Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման խնդրին։ Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Էրդողանն արտահայտվել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման օգտին՝ նշելով, որ դա բխում է բոլորի շահերից։ Նա ընդգծել է, որ այս ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, քանի որ դա օգուտ չի բերի ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային։
Թուրքիայի նախագահը նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արագ կարգավորման հույս է հայտնել։ «Խաղաղությունը այդքան էլ հեռու չէ, մենք դա տեսնում ենք»,- նշել է Էրդողանը։
Նա հավելել է, որ այժմ ակնկալում է խաղաղության նախաձեռնությունները քննարկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։