|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ԱԹՍ է ոչնչացրել, որոնցից 15-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող դրոններ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալների համաձայն` Ռուսաստանի տարածքում ընդհանուր 130 ԱԹՍ է չեզոքացվել։
«38 ԱԹՍ ոչնչացվել է Աստրախանի մարզի տարածքում, 25–ական ԱԹՍ՝ Բրյանսկի և Մոսկվայի մարզի տարածքներում, 8-ական ԱԹՍ՝ Բելգորոդի, Ռոստովի և Կալուգայի մարզերի տարածքներում, 6 ԱԹՍ՝ Տուլայի մարզի տարածքում, 4-ը` Կալմիկիայի Հանրապետության տարածքում, 3-ական ԱԹՍ՝ Կուրսկի և Օրյոլի մարզերի տարածքներում, 1–ական ԱԹՍ՝ Ռյազանի մարզի տարածքում և Կասպից ծովի ջրատարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։