|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել:
Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին:


Կայքում նշված է. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ:
Միանում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»:
Արդեն մի քանի օր գործարկված այդ կայքին ու ներկայացված պահանջին միացել է 382 անձ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի է կոշտացնելու ռեպրեսիաները Կաթողիկոսի դեմ: Նա ամեն տեղ, փակ զրույցներում պնդում է, որ ելք չկա, կաթողիկոսը պետք է հրաժարական ներկայացնի, հեռանա:
Վեհափառն էլ, սակայն, իր շրջապատին վստահեցրել է, որ հրաժարական չի տալու:
Այս պատճառով էլ ստեղծվել է օնլայն ստորագրահավաքն ընդդեմ կաթողիկոսի, որ Փաշինյանը ներկայացնի այն իբրեւ հանրային պահանջ, որի կատարումն անխուսափելի է»։