կարևոր
1501 դիտում, 7 ժամ առաջ - 2025-12-14 14:31
Քաղաքական

Բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Իշխան Սաղաթելյանը սկսել է քաղաքական խորհրդակցությունները

Բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Իշխան Սաղաթելյանը սկսել է քաղաքական խորհրդակցությունները

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: 

«Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։

Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:

Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:

Հ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,

2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,

3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,

4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,

5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,

6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,- մանրամասնել էՍաղաթելյանը։