|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում եւ փաստաբանի միջոցով իր խոսքն է ուղղում հանրությանը.
«Մշտապես եղել են տարաբնույթ եւ տարատեսակ սադրանքներ եւ ապօրինություններ, որոնք ս.թ. դեկտեմբերի 4-ից հետո կրել են աննախադեպ բնույթ եւ «հանգուցալուծումը» եղավ այսօր՝ պատժախուց իմ հայտնվելով:
Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հ.Գ. - 44 օրյա պատերազմի ժամանակ սրանից ավելի ծանր պայմաններում ենք ապրել՝ ցեխի մեջ եւ անձրեւի տակ, բայց այն ժամանակ աչքերիս առջեւ եւ սրտերիս մեջ Արցախ ու Հայաստան կար: Իսկ այսօր մատի ու մատանու արանքը մտած չինովնիկների ապօրինությունների եւ Նիկոլի կողմից բռնաբարված խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետեւանքով են այս փորձությունները:
Անգամ այս դժվարությունների մեջ կամքս ամուր է, ընթացքս հաստատակամ եւ վստահաբար ասում եմ Ձեզ՝ հաղթանակն անխուսափելի է:
Կեցցե՛ Հայաստանը եւ Արցախը:
Կեցցե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.12.2025»:
Հիշեցնենք՝ երեկ էլ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր ահազանգել, որ իրեն է դիմել Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանը, նշելով, որ Չախալյանի դեմ սկսվել են նոր հալածանքներ և նրան տեղափոխել են պատժախուց։
«Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։ Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար», - գրել է Գառնիկ Դանիելյանը։