|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Արմավիրի թեմի քահանաներին․
«Խոնարհումս Արմավիրի թեմի նախանձախնդիր քահանաներին (տ.Մկրտիչը իրենց թվում չի):
Փառք Աստծո, այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին` զեղչելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Անգամ հրաժարվեցիք սպասավորել նրա կատարմամբ պառակտիչ հակականոնական պատարագանման արարողությանը:
Բոլորիս առաջ դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցու գլխին` Տեր Հիսուս Քրիստոսին, հավատարիմ եք ձեր ուխտին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ս.Գրիգոր Լուսավորչի գահակալին` Վեհափառ Հայրապետին:
Աստված թող ձեզ հաստատուն պահի ձեր ծառայության մեջ, անկոտրում կամք տա հովվելու ձեզ վստահված հոտը, զերծ պահելով գայթակղություններից, մոլորություններից, սայթակումներից և առաջնորդելու դեպի հոգու փրկություն:
Իսկ տիրադավներին այսօրվա Ավետարանի Տիրոջ խոսքն եմ ուղղում.
«Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր…» (Ղուկ. 17:1-2)»։