կարևոր
1981 դիտում, 6 ժամ առաջ - 2025-12-14 13:22
Հասարակություն

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագն այսօր մատուցում է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, նրան օգնում է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը:

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը իր խոսքում զեղչեց Կաթողիկոսի անունը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԱԾ–ի միջնորդությամբ նաև այնպես են անում, որ իր մասնակցությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։

Արմավիրի թեմի առաջնորդն առաջիններից է, որը հետևել էր Նիկոլ Փաշինյանին ու թեմի եկեղեցում կախել է ՀՀ դրոշը։