կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-15 13:42
Հասարակություն

«Լավ է, որ Ձեր էջը դիտում ունի, բայց ինչ որ ասում եք անձնական էջում, դեռ օրենքը չի էլի»․ Ավետիսյանը՝ նախարար Պապոյանին

«Դուք հայտարարում եք, որ էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտան կա՝ 15 հազարի մասին է խսքը, որի շրջանակներում չեն վճարելու մաքսատուրք»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

 Նա հետաքրքրվեց, թե երկու տարվա արտադրության պահանջը տարածվում է այդ քվոտայի վրա, թե ոչ։

 Պապոյանը մինչ այդ հայտնեց, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը քաղաքացինեչը կարող են ներմուծել երկու տարվա արտադրությունից էլ հին 2019- 23 թթ-ի արտադրության էլեկտրամոբիլները, եթե արդեն պատվիրել են և դրանք ճանապարհին են և այն բարի կամքի դրսևորում է կառավարության կողմից։

Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե մինչև փետրվարի 1-ը սահմանը հատելուն է վերաբերում թե մաքսազերծման ներկայացնելուն։

Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե իր սոցիալական ցանցերի իր միկրոբլոկներում իրազեկում է տարածել, որոնք միասին 420 հազարից ավել դիտում կա։

 «Ձեր էջում ձեր ասածը և օրենքը, որ Աժ-ն է ընդունում և նախագահը վավերացնում է դեռևս մի փոքր իրարից տարբեր են»,-ասաց Թադևոս Ավետիսյանը և առաջարկեց որ արտոնությունը հունվարի 31-ից երկարաձգվի մինչև մարտի 1՝ հիմք ընդունելով օրենքի ընդունման օրից 3 ամիս հաշվարկը։

Մանրամասն՝ տեսանյութում։