|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս երեքշաբթի ևս տարբեր ՔՊ-ականներ պետք է ներկայանան ՔՊ վարչության նիստին:
Բանն այն է, որ վարչության նիստում «քասթինգ» է հայտարարված, ու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուները պետք է վարչությանը ներկայացնեն, թե ինչու են ցանկանում պատգամավոր դառնալ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչության նիստերի ժամանակ 20 անդամները տարբեր հարցեր են տալիս ՔՊ ցուցակի թեկնածուներին, «հարցաքննում» նրանց: Գլխավոր հարցադրողը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ նախընտրական ցուցակում առաջադրվել են 383 թեկնածուներ, որոնցից պետք է մոտ 200-ը ընտրվեն ՔՊ նախընտրական հիմնական ցուցակում ընդգրկվելու համար:
ՔՊ-ում հատկապես կանանց շրջանում թեժ մրցակցություն է, թե ով պետք է լինի ՔՊ-ի ցուցակի անցողիկ տեղերում»։