|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիայում խանդավառվել են Պուտինի՝ Էրդողանի վերաբերյալ խոսքերից։ Երեկ մեծ ասուլիսում Պուտինը ասել էր.
«Նախագահ Էրդողանի հետ մենք հաճախ որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ ունենք: Գուցե երբեմն նույնիսկ հակառակ տեսակետներ: Բայց սա այն մարդն է, որ իր խոսքի տերն է: Մարդ, ոը պոչը չի խաղացնում: Եթե կարծում է, որ դա ձեռնտու է իր երկրին, գնում է ամբողջ ճանապարհով: Սա կանխատեսելիության տարր է, դա շատ կարևոր է`հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»:
Այսօր թուրքական որոշ թերթերի առաջին էջերում հայտնվել են Էրդողանի վերաբերյալ Պուտինի այս խոսքերը:
Sabah. ՌԴ նախագահ Պուտին. Էրդողանը առաջնորդ է, որը կատարում է իր խոսքը
Takvim. Էրդողանը միշտ կատարում է իր խոսքը
Türkiye. Պուտին. Էրդողանը իր խոսքի տերն է
Yeni Birlik. Էրդողանն իր խոսքի տերն է
Իսկ ընդդիմադիր Cumhuriyet-ը Պուտինի խոսքերի մեջ գտել է Էրդողանի վերաբերյալ ոչ դրական իմաստ. «Պուտինն ասաց, որ բանակցությունների ընթացքում Էրդողանի պահվածքը կանխատեսելի է»։