Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքական լիրան անկում է ապրել 17%-ովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի Կենտրոնական բանկի ղեկավարին փոխարինելու որոշումից հետո. հաղորդում է Reuters- ը:
Էրդողանը չորրորդ անգամ է փոխում Կենտրոնական բանկի ղեկավարին։
Թուրքական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը ուրբաթ օրը 1 դոլարի դիմաց 7,22 լիրայից հասել է 8,3415 դոլարի և գրեթե թարմացրել անցյալ տարվա նոյեմբերի պատմական նվազագույնը:
Մարտի 18-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել էր իր հիմնական տոկոսադրույքը 17%-ից 19%: Դրանից հետո Էրդողանը աշխատանքից հեռացրեց ԿԲ ղեկավար Նաջի Աղբալին: Երկրի Կենտրոնական բանկի նոր նախագահը Շահափ Քավըջըօղլուն է, որը նախկինում լրատվամիջոցներում հանդես էր գալիս տոկոսադրույքի բարձրացման դեմ:
Անցած 20 ամիսների ընթացքում Քավըջըօղլուն դարձել է Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակված չորրորդ անձը:
Վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը հեռացրել է Կենտրոնական բանկի երրորդ ղեկավարին: Նաջի Աղբալը կարողացել է աշխատել ավելի քան հինգ ամիս։