Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել խուսափել Ուկրաինայի շուրջ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք հանգեցնում են էսկալացիայի:
Այսպես` երբ խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, Գուտերեշն ասել է. «Կարծում եմ, որ մեզ պետք է ապաէսկալացիա` ռազմական ապաէսկալացիա և ապաէսկալացիա հռետորաբանության մեջ»։
Մարտի 26-ին Բայդենը հերթական անգամ վիրավորանքներ էր հնչեցրել Պուտինի հասցեին և նրան անվանել «մսագործ»։ Բայդենն ավելի վաղ Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ», ինչպես նաև «մահացու բռնապետ և ավազակ»:
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որում ասվում է, որ «ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունները, որոնք հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում»։