|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներում Իսրայելի գերիշխանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը, նշել էր, որ երբեք թույլ չեն տա օրինականացնել Իսրայելի կողմից բռնազավթումը: Այս հայտարարությունից հետո թուրքական լիրան սկսել է արժեզրկվել. հաղորդում է diken.com.tr կայքը:
Rabobank-ի` զարգացող երկրների արժութային ռազմավարության մշակող Պյոտր Մատիսը լիրայի նկատմամբ դոլարի բարձրացման վերաբերյալ հայտարարել է. «Ըստ իս` ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հերթական լարվածությունը շուկայի տագնապն է ցույց տալիս: Լարվածությունը նկատվել է Էրդողանի հայտարարությունից հետո»: