Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնկալիքը մեկն է, որ դատարանը իրականացնի արդատություն, կայացնի բացառապես օրինական որոշում։ Այս դատավորի դեպքում դա խիստ իրատեսական է, մենք գործ ունենք արդար դատավորի հետ: Այս մասին դատական նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Այսօրվա դատական նիստում տեղի ունեցավ ապացույցների հետազոտություն, և դուք ինքներդ համոզվեցիք, որ այդ ապացույցները որևէ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում»,- ասաց նա:
Ինչպես արդեն նշել էինք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի էր ունենում Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը, որին ներկա էր նաև Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։