Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը վստահեցնում է՝ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չկա ու չի էլ կարող լինել։
«Ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չեմ կարող ներգրավված լինել որևէ կոռուպցիոն հանցագործության մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց, թե իրեն առաջադրված մեղադրանքով՝ իբրև, թե ինքն օժանդակել է պաշտոնատար անձին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որ վերջինս չարաշահի իր լիազորությունները։
«Մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է», - ասաց փաստաբանը։
Այս ամենը ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - եզրափակեց փաստաբանը։
Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ազատ էր արձակվել դատարանի նիստերի դահլիճից, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։